ՄԻՆՍԿ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն
վստահություն է հայտնել, որ «բելառուսա-ադրբեջանական առեւտրատնտեսական
հարաբերությունները առաջիկա երկու տարում զգալիորեն կընդլայնվենե: Բելառուսում
Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թալյաթ Ալիեւի հետ կայացած հանդիպմանը նա
արձանագրել է երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման ոչ վատ դինամիկա,
ընդսմին նշելով, որ երկկողմ առեւտրական շրջանառության ծավալներն առայժմ մեծ
չեն՝ տարեկան մոտավորապես 130 մլն դոլար:
Լուկաշենկոն հայտնել է, որ մոտ ժամանակներս Բելառուսը եւ Ադրբեջանը մտադիր
են քննարկել երկկողմ հարաբերությունների մի շարք կարեւոր հիմնախնդիրներ, ինչի
արդյունքում բելառուսա-ադրբեջանական համագործակցությունը պետք է հասնի
զարգացման նոր մակարդակի: