1 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում տարիքային երկու խմբի համար անցկացվել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, 1-ին տարիքային խմբում /6-7-րդ դասարաններ/ իրենց մասնակցությունն են ներկայացրել համայնքի 7 դպրոցի հավաքական թիմերը։
2-րդ տարիքային խմբում /8-9-րդ դասարաններ/ իրենց մասնակցությունն են ներկայացրել 13 դպրոցի հավաքական թիմերը։
Առաջին տարիքային խմբում 1-ին տեղը զբաղեցրել է Սևանի Մ․Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի հավաքական թիմը։ 2-րդ տեղում Վլ․Կարապետյանի անվան N3 հիմնական դպրոցի հավաքական թիմն է, 3- րդ տեղում՝ Յա․ Զարոբյանի անվան N2 հիմնական դպրոցի հավաքական թիմը։
Երկրորդ տարիքային խմբում 1-ին տեղը զբաղեցրել է Մ․Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի հավաքական թիմը։ 2-րդ տեղը գրավել է N5 միջնակարգ դպրոցի հավաքական թիմը, 3-րդ տեղը՝ N4 հիմնակաան դպրոցի հավաքական թիմը։
Այս երկու տարիքային խմբերում 1-ին տեղ գրաված թիմերը նվաճել են մարզային փուլին մասնակցելու իրավունք։