Մարզեր

Ախուրյան համայնքում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

2 րոպեի ընթերցում

Ախուրյան համայնքում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

Երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերում հրդեհի առկայությամբ որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել Ախուրյան համայնքում։  Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ախուրյանի համայնքապետարանից, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի որոշմամբ ուսումնավարժության ղեկավար է նշանակվել մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը։

Ուսումնավարժությանը մասնակցել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Արսեն Ադամյանը, վարչության պետ Արմեն Ափոյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի, փրկարարական վարչության, ոստիկանության և պատասխանատու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ուսումնավարժության նպատակն էր բարձրացնել արտակարգ իրավիճակներին արձագանքելու տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պատրաստվածության մակարդակը, կատարելագործել արձագանքող ուժերի և ծառայությունների հմտությունները փրկարարական ու վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ, ինչպես նաև ապահովել ծառայությունների ներդաշնակ աշխատանքն ու արդյունավետ փոխգործակցությունը։

Ուսումնավարժության ընթացքում մասնակիցներին առաջադրվել է համապատասխան խնդրադրում, խաղարկվել են իրավիճակի զարգացման պլանով նախատեսված միջանկյալները։ Իրականացվել են հրդեհաշիջման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներ։

Ուսումնավարժության ավարտին ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները, իրականացվել է վերլուծություն, վեր են հանվել առկա խնդիրներն ու թերացումները։ Մասնակիցներին տրվել են համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ՝ բացահայտված թերացումների շտկման և վերացման ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում