Մարզեր

Ազատանի սաների գոբելեն աշխատանքները ներկայացվել են Շիրակի մարզպետարանում

2 րոպեի ընթերցում

Ազատանի սաների գոբելեն աշխատանքները ներկայացվել են Շիրակի մարզպետարանում

Շիրակի մարզպետարանում բացվել է Ազատան գյուղի մարզամշակութային կենտրոնի սաների գոբելեն աշխատանքների ցուցահանդեսը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներում երեխաներն իրենց ստեղծագործական մեկնաբանությամբ անդրադարձել են հայ մեծերի ստեղծագործություններին։ Գոբելենների հիմքում Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի և Արշիլ Գորկու աշխատանքներն են։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հանդիպել է աշխատանքների հեղինակներին։ Սաները ներկայացրել են իրենց աշխատանքները, պատմել դրանց ստեղծման գաղափարի, ընտրված գույների և ստեղծագործական գործընթացի մասին։ Դավիթ Առուշանյանը նշել է, որ հատկապես տպավորիչ է թելերի միջոցով գույնը, լույսն ու ստվերը փոխանցելու, ինչպես նաև ստեղծագործության տրամադրությունը ներկայացնելու հնարավորությունը։ Նա ընդգծել է, որ ուրախ է մարզպետի աշխատակազմում երեխաների աշխատանքները ներկայացնելու հնարավորության համար։

Ցուցահանդեսի դիտումից հետո հանդիպումը շարունակվել է մարզպետի աշխատասենյակում։ Դավիթ Առուշանյանը երեխաներին ներկայացրել է մարզպետի առօրյան, մարզի կառավարման և ամենօրյա աշխատանքի առանձնահատկությունները։ Ազատան գյուղի մարզամշակութային կենտրոնի սաներն ու ուսուցիչները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և իրենց աշխատանքները մարզպետի աշխատակազմում ներկայացնելու հնարավորության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում