Մարզեր

Գուսանագյուղում վերանորոգվել է համայնքային դահլիճը

2 րոպեի ընթերցում

Գուսանագյուղում վերանորոգվել է համայնքային դահլիճը

Շիրակի մարզի Անիի համայնքապետարանի և «Դեպի Հայք» հիմնադրամի համագործակցության շրջանակում Գուսանագյուղում վերանորոգվել է համայնքային դահլիճը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Անիի համայնքապետարանից, տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող դահլիճն այժմ ամբողջությամբ վերանորոգված է։ Գուսանագյուղի վարչական կենտրոնի շենքում տեղակայված դահլիճը նախատեսվում է ծառայեցնել որպես բնակիչների հանդիպումների, մշակութային միջոցառումների, համայնքային ծրագրերի և տարբեր նախաձեռնությունների իրականացման վայր։

Դահլիճի բացման արարողության ժամանակ ներկաներին շնորհավորել է Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։ Նա կարևորել է գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությունը և ընդգծել համայնքի տարբեր բնակավայրերում նման ծրագրերի իրականացման նշանակությունը։

«Դեպի Հայք»-ի Գյումրիի ծրագրերի նախագահ Մարինե Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արման Սարիբեկյանին՝ ծրագրի իրականացմանը նպաստելու, նախաձեռնողականություն ցուցաբերելու և աշխատանքներին աջակցելու համար։ Արդյունավետ համագործակցության համար «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին հանձնվել է շնորհակալագիր։ Իր հերթին համայնքի ղեկավարի կողմից շնորհակալագրեր են հանձնվել կամավորներին, որոնք մասնակցել են դահլիճի վերանորոգման աշխատանքներին։

Համագործակցության շրջանակում 2025 թվականին վերանորոգվել  էին Մարալիկի արվեստի դպրոցի դասասենյակները, իսկ 2026 թվականին Անի համալիր մարզադպրոցում վերանորոգվել և բացվել է ծանրամարտի դահլիճը։ Առաջիկայում ևս նախատեսվում են նմանատիպ ծրագրեր համայնքի տարբեր բնակավայրերում։ Մասնավորապես, առաջիկա շաբաթվանից կմեկնարկեն Մարալիկի երաժշտական դպրոցի մի քանի դասասենյակների վերանորոգման աշխատանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում