«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբ

1 րոպեի ընթերցում

«Ռոսատոմ»-ը պատրաստ է իր տեխնոլոգիաներն ու փորձը կիրառել Հայաստանում գտնվող «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի ախտահանման նախագծի իրականացման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսատոմ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Դաշնային բնապահպանական օպերատոր»-ը։

««Ռոսատոմ»-ը տիրապետում է բոլոր տեխնոլոգիաներին և փորձին՝ ամենաբարդ բնապահպանական աղետները վերացնելու համար և պատրաստ է դրանք կիրառել ամենատարբեր շրջանակի խնդիրների համար, այդ թվում՝  «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի անվտանգությունն ապահովելու նախագծի»,- նշել են ընկերությունից:

««Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի խնդիրների լուծմանը «Ռոսատոմ»-ի հնարավոր մասնակցության հարցը քննարկվում է 2022 թվականից:

Նշվում է, որ 2023 թվականին «Ռոսատոմ»-ի ցանցի ընկերություններից մեկը, իր հայ գործընկերների խնդրանքով, սեփական միջոցների հաշվին անցկացրել է տեղանքի հետազոտություն և կուտակված թափոնների գույքագրում: Հետազոտությունից հետո հայկական կողմին ներկայացվել են հետազոտության արդյունքները և հետագա աշխատանքների առաջարկները:

Հայերեն English Русский

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը խրախուսեց մարզի մի խումբ մանկավարժների

ԱԳՄԱ նախարարը և Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են Հայաստան-Իրան ենթակառուցվածքների զարգացումն ու տրանսպորտային կապերի ընդլայնումը

Հայաստանի և Իրանի արտաքին գերատեսչությունների խոսնակները կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացումը

Քաղցկեղի բուժման նորարարական մոտեցումներ՝ Հայաստանում․ ներկայացվել են ֆոտոբիոմոդուլյացիոն թերապիան և TeleMed հարթակը

ԱԺ խորհուրդը հաստատել է հոկտեմբերի 6-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը

Ոստիկանությունը հայտնել է ծրագրված սպանության կանխման մասին․ ձերբակալվել է չորս անձ

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթ

Հայաստանն արծաթե հուշադրամ է թողարկել COP-17-ը հյուրընկալելու կապակցությամբ

ԱԺ էթիկայի հանձնաժողովին կարող է դիմել յուրաքանչյուր ոք․ Մարիա Կարապետյանը ներկայացրել է ընթացակարգը

Հոկտեմբերի 6-ի միջոցառումների անոնս