Մարզեր

Ամասիա համայնքի բնակավայրերում ընդլայնվում է գիշերային լուսավորության ցանցը

1 րոպեի ընթերցում

Ամասիա համայնքի բնակավայրերում ընդլայնվում է գիշերային լուսավորության ցանցը

Շիրակի մարզի Ամասիա համայնքի վեց բնակավայրում շարունակվում են գիշերային լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամասիայի համայնքապետարանից, ծրագիրն իրականացվում է «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի (R2E2) հետ համատեղ։

Ծրագրի շրջանակում Հովտուն, Գտաշեն, Բյուրակն, Ողջի, Ալվար և Գառնառիճ բնակավայրերում նախատեսվում է տեղադրել 230 հենասյուն և LED լուսավորության լամպ։ Աշխատանքների արդյունքում կկառուցվի ընդհանուր 7.6 կմ երկարությամբ գիշերային լուսավորության ցանց։

Ալվար և Արդենիս բնակավայրերում հենասյուների տեղադրման աշխատանքներին հետևել են Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը, խորհրդական Արթուր Մկրտումյանը և վարչական ղեկավարները։

Համայնքի ղեկավարությանը ներկայացվել են կատարված աշխատանքները, ծրագրում ընդգրկված բնակավայրերում հենասյուների տեղադրման աշխատանքների ընթացքն ու առաջիկայում նախատեսվող աշխատանքները։

Ծրագրի իրականացմամբ համայնքի բնակավայրերում նախատեսվում է բարելավել գիշերային լուսավորության հասանելիությունն ու բարձրացնել բնակավայրերի անվտանգությունն ու հարմարավետությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում