1 րոպեի ընթերցում
Հայաստանի ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 29-ին ժամը 14։10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 120 հասցեի մոտակայքում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս, վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով կա 3 զոհ։