Մարզեր

Գյումրիի Շիրակացի փողոցում սկսվել են ասֆալտապատման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Գյումրիի Շիրակացի փողոցում սկսվել են ասֆալտապատման աշխատանքները

Գյումրիի Շիրակացի փողոցում մեկնարկել են ճանապարհի առաջին՝ հիմքային շերտի ասֆալտապատման աշխատանքները։ Այս փուլում իրականացվում է ճանապարհի նոր ծածկի հիմքի ձևավորումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, աշխատանքների ընթացքին տեղում հետևում են մարզպետի աշխատակազմի պատասխանատուները։ Մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչները շինարարական կազմակերպության հետ քննարկել են աշխատանքների ընթացքը և փոխանցել մարզպետի հանձնարարականը՝ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու համար։

Շիրակացի փողոցի՝ Մ-1 «Երևան-Գյումրի-ՀՀ սահման» միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի տարանցիկ հատվածի հիմնանորոգման ծրագրով նախատեսվում է բարեկարգել 2,4 կմ ճանապարհահատված։

Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը նախատեսել է 898 մլն 43 հազար դրամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում