Մարզեր

Վահրամաբերդում հիմնանորոգվել է երկու փողոց

1 րոպեի ընթերցում

Վահրամաբերդում հիմնանորոգվել է երկու փողոց

ՀՀ կառավարության և համայնքի համատեղ սուբվենցիոն ծրագրով Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրում հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել երկու կարևոր ճանապարհահատված: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ախուրյանի համայնքապետարանից, երկու ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը շուրջ 700 մետր է,  ծրագրի արժեքը՝ 100 միլիոն դրամ։

Առաջին փողոցը հիմնական ճանապարհը կապում է դպրոցի հետ, իսկ երկրորդը տանում է դեպի գերեզմանատուն։ Ծրագրի շրջանակում, ճանապարհների հիմնանորոգումից բացի, կառուցվել են նաև մայթեր և ջրահեռացման համակարգեր՝ բնակավայրում երթևեկությունն ու հետիոտների տեղաշարժն ավելի անվտանգ և հարմարավետ դարձնելու նպատակով։

Ախուրյանի համայնքապետարանից  վստահեցնում են նաև, որ աշխատանքները Վահրամաբերդում այսքանով չեն ավարտվում։ Միայն այս տարվա ընթացքում նախատեսվում է մեկնարկել նաև «Լենգես» տանող թաղամասի ճանապարհի հիմնանորոգումը։ Կառավարություն-համայնք համագործակցությամբ Վահրամաբերդում շարունակվում է ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման գործընթացը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում