1 րոպեի ընթերցում
Գյումրիի համայնքապետարանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 12-ին կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Գյումրիի համայնքապետարանից, շաբաթօրյակը կմեկնարկի առավոտյան ժամը 09:30-ին: Մաքրման աշխատանքներին մասնակցելու հրավեր է ուղղված ինչպես քաղաքապետարանի ենթակա կառույցների աշխատակիցներին, այնպես էլ բոլոր շահագրգիռ բնակիչներին, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ քաղաքի մաքրության ու բարեկարգման գործում։
Կազմակերպիչները մասնակիցներին կապահովեն անհրաժեշտ պարագաներով՝ ձեռնոցներով, ավելներով, բահերով, աղբի պարկերով և անհրաժեշտ այլ գույքով։
Համայնքապետարանը հորդորում է գյումրեցիներին ակտիվորեն միանալ նախաձեռնությանը՝ կազմակերպելով մաքրման և բարեկարգման աշխատանքներ նաև սեփական բակերում և հարակից տարածքներում։