Մարզեր

Գյումրիում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ

1 րոպեի ընթերցում

Գյումրիում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ

Գյումրիի համայնքապետարանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 12-ին կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Գյումրիի համայնքապետարանից, շաբաթօրյակը կմեկնարկի առավոտյան ժամը 09:30-ին: Մաքրման աշխատանքներին մասնակցելու հրավեր է ուղղված ինչպես քաղաքապետարանի ենթակա կառույցների աշխատակիցներին, այնպես էլ բոլոր շահագրգիռ բնակիչներին, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ քաղաքի մաքրության ու բարեկարգման գործում։

Կազմակերպիչները մասնակիցներին կապահովեն անհրաժեշտ պարագաներով՝ ձեռնոցներով, ավելներով, բահերով, աղբի պարկերով և անհրաժեշտ այլ գույքով։

Համայնքապետարանը հորդորում է գյումրեցիներին ակտիվորեն միանալ նախաձեռնությանը՝ կազմակերպելով մաքրման և բարեկարգման աշխատանքներ նաև սեփական բակերում և հարակից տարածքներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում