Մերձավոր Արևելք

ՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե

ՆԱՏՕ-ն ականազերծման գործողություններ չի իրականացնում Հորմուզի նեղուցում, բայց ուշադրությամբ հետևում է իրադրությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բեռլին կատարած այցի ընթացքում։ Նրա ելույթի տեսանյութը հրապարակել է The Associated Press-ը։

«Սա ՆԱՏՕ-ի տարածքից դուրս է։ Իհարկե, մենք հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում, ՆԱՏՕ-ի երկրները սերտորեն համակարգում են իրենց գործողությունները։ Գոյություն ունի ֆրանս-բրիտանական կարևոր նախաձեռնություն։ Որոշ երկրներ, օրինակ,  Լատվիան, Լիտվան և այլք, ակտիվություն են հանդես բերում։ Նրանք վտանգի չեն ենթարկում իրենց մարդկանց, բայց օգնում են, օրինակ, ականազերծման հարցում։ Ամեն ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ։ Դա ՆԱՏՕ-ի առաքելությունը չէ, բայց մենք հետևում ենք և օգնում ենք՝ ըստ հնարավորության», - ասել է Ռյուտեն։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում