2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 6421 արտակարգ պատահար

3 րոպեի ընթերցում

2026 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 6421 արտակարգ պատահար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը եղել է 7785։ Արտակարգ դեպքերի նվազումը պայմանավորվել է տեխնածին և սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքերի դասերում՝ հիմնականում հրդեհների (1392-ով կամ 36.4%-ով) և թունավորումների (292-ով կամ 22.5%-ով) ենթադասերում արձանագրված զգալի նվազմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը։

Նրա տեղեկացմամբ՝ առաջին կիսամյակում գրանցված 6421 արտակարգ դեպք-պատահարներից 4737-ը կամ 73.8%-ը տեխնածին արտակարգ դեպքեր են, 569-ը կամ 8.9%-ը` տարերային և 1115–ը կամ 17.4%-ը սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքերն են։ Արտակարգ դեպքերի հետևանքով զոհվել է 146, տուժել` 4357 մարդ (2025թ․՝ զոհվել է 152, տուժել՝ 4709):  Փրկարարական ստո­րաբաժանումների ջանքերով փրկվել է 68 մարդու կյանք. (2025թ․՝ 75), որից 64-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարից (ՃՏՊ), 2-ը՝ հրդեհից, 1-ական՝ պայթյունից և փլուզումից:

«2025թ. հաշվետու ժամանակահատվածի համեմատությամբ նվազում է արձանագրվել ոչ միայն արտակարգ դեպք-պատահարների թվաքանակում․ նվազել են նաև զոհերը և տուժածները, համապատասխանաբար՝ 6-ով կամ 3.9%-ով և 352-ով կամ 7․5%-ով։ Առաջին կիսամյակում գրանցված արտակարգ դեպքերի գերակշիռ մասը կազմել են հրդեհները` 2431 կամ 37․9%-ը, (2025թ․՝ 7193-ը կամ 92.4%-ը), ՃՏՊ-ները՝ 2151-ը կամ 33.5%-ը (2025թ․՝ 2072-ը կամ 26.6%-ը) և թու­նավորումները՝  1006 կամ 15.7%-ը (2025թ․՝ 1298-ը կամ 16.7%-ը): 1%-ը գերազանցել են միայն փլուզումների, քարաթափումների (1.6%-ը)  և զինամթերքի հայտնաբերման (1.3%-ը) դասերը, իսկ մնացած մասնա­բաժիններում ցուցա­նիշները չեն գերազանցել 1%-ի սահմանը: Այս դասում արտակարգ դեպքերի մեծամասնությունը բաժին է ընկել հրդեհներին 51.3%-ը և ՃՏՊ-ներին 45.4%-ը։ 2025թ. 1-ին կիսամյակի համեմատությամբ տեխնածին արտակարգ դեպքերի թիվը նվազել է 1258-ով կամ 21%-ով, ինչը հիմնականում պայմանավորվել է հրդեհների ենթադասում գրանցված զգալի նվազումով»,- նշեց Ղազարյանը:

Հայերեն English

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր

Տաթևի Մեծ անապատում պեղումների ժամանակ վիմագիր արձանագրություն է հայտնաբերվել

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտնել է ԱՄՆ-ի «անարդար պատժամիջոցները» հաղթահարելու անհրաժեշտության մասին

Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները

Անչափահաս աղջիկների մասնակցությամբ խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Ծովինար» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների երեք տեսակի արտադրությունը կասեցվել է

Կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ-ում կմեկնարկի օգոստոսի 24-ից

«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում

Արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ ՀՀ-ում իրականացվել են համալիր միջոցառումներ. Արամ Ղազարյան

Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը