Կոմիտասի 300 ձայնը՝ Արմավիրում. նոր նախաձեռնությունը նպատակ ունի կազմակերպել բարձրարժեք մշակութային միջոցառում

3 րոպեի ընթերցում

Արմավիր քաղաքում նախատեսվում է իրականացնել Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրվան նվիրված առանձնահատուկ մշակութային նախաձեռնություն՝ մեկտեղելով 300 մասնակցի մեկ մեծ երգչախմբում։

Միջոցառման գաղափարը ներշնչված է Կոմիտաս Վարդապետի գործունեությունից և նրա հիմնադրած շուրջ 300 հոգանոց «Գուսան» երգչախմբի խորհրդանշական պատմությունից։ Այսօր՝ տարիներ անց, նույն թիվը վերածվում է նոր մշակութային նախաձեռնության գաղափարի՝ 300 մարդ, 300 ձայն և մեկ ընդհանուր նպատակ՝ Կոմիտասի երաժշտության շուրջ։

«Նախաձեռնության նպատակն է ոչ միայն ներկայացնել Կոմիտասի ստեղծագործական ժառանգությունը, այլև այն դարձնել տարբեր սերունդների մարդկանց միավորող կենդանի մշակութային արժեք։ Երգչախմբի կազմում ընդգրկվելու են ուսուցիչներ, տնօրեններ, հոգևորականներ, երիտասարդներ, ուսանողներ և աշակերտներ։ Տարբեր տարիքի և մասնագիտության ներկայացուցիչների համատեղ մասնակցությունը միջոցառմանը հաղորդելու է յուրահատուկ հասարակական և կրթամշակութային նշանակություն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է միջոցառման կազմակերպիչ, երգիչ Արսեն Զաքարյանը։ 

Միջոցառման ընթացքում 300 մասնակիցները միասին կկատարեն Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները՝ ստեղծելով մեծածավալ միասնական երգչախմբային կատարում։ Նախատեսվում է նաև միջոցառման կազմակերպչական և ստեղծագործական գործընթացում ներգրավել կամավորների, երիտասարդների և մշակույթի ոլորտի ներկայացուցիչների։

Արսեն Զաքարյանի խոսքով` Նախաձեռնության կարևոր նպատակներից է նաև մարզային մշակութային կյանքի ակտիվացումը և Արմավիր քաղաքում բարձրարժեք մշակութային միջոցառումների կազմակերպումը՝ ներգրավելով համայնքի տարբեր խմբերի։

Այս նախագիծը կոչված է լինելու ոչ այնքան մեկօրյա միջոցառում, որքան` մշակութային, կրթական և հասարակական միավորման օրինակ, որտեղ Կոմիտասի երաժշտությունը դառնում է տարբեր սերունդներին միավորող կամուրջ։

«Մենք հրավիրում ենք մամուլի ներկայացուցիչներին, մշակութային կազմակերպություններին, պետական և համայնքային կառույցներին, մասնավոր հատվածին և հնարավոր ֆինանսավորող գործընկերներին միանալ այս նախաձեռնությանը և աջակցել դրա իրականացմանը»,-նշում է նախաձեռնության հեղինակը։ 

Հայերեն

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ