Իսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. Նեթանյահու

2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը չի ​​հանդուրժի իրեն սպառնացող թուրքական ռազմական ներկայությունը Սիրիայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարությունը նա տարածել է X-ի իր էջում։

«Մենք չենք հանդուրժի Սիրիայում թուրքական ռազմական ներկայություն, որը սպառնում է Իսրայելին, - հայտարարել է նա։ - Մենք հստակ ուղերձ ենք փոխանցել՝ պետք չէ։ Ըստ երևույթին, այն բավականաչափ լավ չեն լսել, ուստի մենք հոգացել ենք, որ նրանք դա ավելի լավ հասկանան»։

Նեթանյահուն այս հայտարարությամբ անդրադարձել է օգոստոսի 18-ին սիրիական Իդլիբի նահանգում ռազմական օդանավակայանին հասցված ավիահարվածներին։ Նրա խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Սիրիայում ռազմաբազային այն բանից հետո, երբ Դամասկոսին մի քանի նախազգուշացում է տրվել երկրում Թուրքիայի ռազմական ներկայության վերաբերյալ։

Օգոստոսի 19-ին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Սիրիան «մոտ է» Իսրայելի հետ անվտանգության բնագավառում ստատուս քվոյի «խախտմանը»՝ թույլ տալով թուրքական զորքերի տեղակայումը երկրի հյուսիսում գտնվող ավիաբազայում։

Թուրքիա

Իսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում

Հայերեն

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ