Թուրքիա

Իսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում

Սիրիան հայտնվել է Իսրայելի հետ անվտանգության ստատուս քվոն խախտելու եզրին՝ թույլ տալով թուրքական զորքերին տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X հարթակում հաղորդագրություն է տարածել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։

«Իսրայելը և Սիրիան համաձայնել են անվտանգության հարցերում ստատուս քվոյի շուրջ։ Սիրիան մոտեցել է դրա խախտմանը՝ թույլ տալով թուրքական զորքերին տեղակայվել Հալեպի մոտակայքում գտնվող ավիաբազայում», - նշված է գրասենյակի հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ «Իսրայելը բազմիցս զգուշացրել է Սիրիային, որ նման տեղակայումը կսպառնա Իսրայելի անվտանգությանը»։

«Սիրիան որոշել է անտեսել այս նախազգուշացումները։ Իսրայելը չի հանդուրժի իր անվտանգությանը սպառնացող վտանգները և կողջունի վերադարձը ստատուս քվոյին», - հավելել է Նեթանյահուի գրասենյակը։

Օգոստոսի 18-ի առավոտյան չորս ավիահարված էր հասցվել Սիրիայի Իդլիբի նահանգի հարավ-արևելքում գտնվող Աբու ազ-Զուհուրի ռազմական օդանավակայանին, որի հետևանքով նյութական վնաս էր պատճառվել։ Սիրիայի հարցով ԱՄՆ բանագնացը հայտարարել էր, որ ավիաբազայի վրա հարձակման պատասխանատուն Իսրայելն է։ Սիրիան դատապարտել էր Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածները։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում