ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ

2 րոպեի ընթերցում

Իրանը կարող է միայն սահմանափակ խոչընդոտներ ստեղծել Հորմուզի նեղուցով նավագնացության համար, սակայն նեղուցը լիովին գտնվում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի վերահսկողության տակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 10-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է CNBC-ն։

«Կան ոչ մեծ դժվարություններ։ Օրինակ՝ նրանք կարող են ժամանակ առ ժամանակ ական տեղադրել, իսկ մենք այն կվնասազերծենք։ Հնարավոր է՝ դուք լսել եք, որ ավելի վաղ մենք այնտեղ ականազերծում ենք անցկացրել», - ասել է նա։

Թրամփը հերթական անգամ հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն վերահսկում է Հորմուզի նեղուցը և շարունակում է պահպանել Իրանի ծովային շրջափակումը։

«Մենք 100%-ով վերահսկում ենք նեղուցը», - ասել է Թրամփը։

«Կարո՞ղ են արդյոք իրանցիները ինչ-որ խնդիրներ ստեղծել։ Այո, կարող են։ Բայց դրա հետ մեկտեղ նրանք սնանկացել են, նրանք փող չունեն…. Տեսնենք, թե ինչպես կավարտվի այս ամենը», - հավելել է նա։

ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ դեռևս դիտարկում է Իրանի նկատմամբ ուժային լուծման հնարավորությունը։

«Մենք ունենք հնարավորություններ, դուք կիմանաք դրանց մասին», - ասել է նա:

Ամերիկացի առաջնորդը կրկնել է այն միտքը, որ օգոստոսի 10-ին հրապարակել է նաև Truth Social-ում։ Թրամփի խոսքով՝ եթե Իրանը փոխհատուցում պահանջի ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների վնասի համար, ապա Վաշինգտոնը ևս Թեհրանից փոխհատուցում կպահանջի իրանական գրոհների հետևանքով զոհված կամ լրջորեն տուժած բոլոր մարդկանց, ինչպես նաև զոհված ցուցարարների համար։

Հայերեն English Русский

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում