Անկարան ակնկալում է առաջընթաց ԵՄ-ի հետ վիզաների և Մաքսային միության շուրջ երկխոսությունում. Էրդողան

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ակնկալում է առաջընթաց Եվրամիության հետ վիզային ռեժիմի և Մաքսային միության շուրջ երկխոսությունում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Էրդողանը հայտարարել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոքերի հետ հանդիպումից հետո։

«Ես ընդգծեցի, որ Եվրամիության ձեռնարկելիք քայլերը, առաջին հերթին՝ Մաքսային միության թարմացումը և առանց վիզայի ռեժիմի հարցով երկխոսությունը, բխում են մեր բոլորի շահերից»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանի խոսքով՝ Շտոքերի հետ քննարկվել են նաև երկկողմ տնտեսական հարաբերությունները։ Կողմերը նպատակահարմար են համարում գործող խառը տնտեսական հանձնաժողովի փոխարեն ստեղծել Համատեղ տնտեսական և առևտրային կոմիտե՝ ակնկալելով դրա առաջին նիստն անցկացնել մինչև տարեվերջ։

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան և Վիեննան համագործակցության զգալի ներուժ ունեն կանաչ էներգետիկայի, կարևոր նշանակության հանքանյութերի, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։

Նրա խոսքով՝ կողմերը կարող են ռազմավարական համագործակցություն զարգացնել նաև Միջին միջանցքի ամրապնդման ուղղությամբ։

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականության և միասնականության ապահովումը շարունակում է առաջնահերթություն մնալ Թուրքիայի համար։

Նա կարևորել է Սիրիայի վերականգնման գործընթացում Ավստրիայի ներդրումը։ Թուրքիայի նախագահը վերահաստատել է նաև Անկարայի աջակցությունը իսրայելա-պաղեստինյան հակամարտության՝ երկու պետությունների սկզբունքի հիման վրա կարգավորմանը՝ այն կարևոր համարելով Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հաստատման համար։

Էրդողանը նաև ընդգծել է Գազայի հատված մարդասիրական օգնության անխափան մատակարարման անհրաժեշտությունը և նշել, որ Թուրքիան ու Ավստրիան կարևորում են Բալկաններում կայունության պահպանումը։

Հայերեն

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին