«Նոա»-ի գլխավոր մարզիչը «Սիոն»-ին բարդագույն մրցակից է համարում

2 րոպեի ընթերցում

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը շվեյցարական «Սիոն»-ին լուրջ մրցակից է համարում, սակայն վստահ է նաև իր թիմի ներուժին։

««Սիոն»-ը ուժեղ ներուժ ունեցող թիմ է, որը հանդես է գալիս մեծ ինտենսիվությամբ առաջնությունում։ Մեծ հարգանք ունենք նրանց նկատմամբ, բայց հարգում ենք նաև ինքներս մեզ։ Շվեյցարական և հայկական առաջնությունները որևէ նմանություն չունեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Պերկովիչի կարծիքով՝ բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են այս խաղին, և մարզչական շտաբը մեծ աշխատանք է կատարել՝ ֆուտբոլիստներին ներկայացնելով այն կարևոր մանրամասները, որոնք նրանք պետք է իմանան նմանատիպ խաղից առաջ։

«Մեզ անասելի բարդ հանդիպում է սպասվում։ Նրանք ուժեղ ակումբ են՝ բոլոր առումներով։ Բարդագույն խնդիր ունենք լուծելու։ «Սիոն»-ի ներկայիս կորիզը թիմում է արդեն մոտ երեք-չորս տարի, և մարզիչն էլ երկար տարիներ է աշխատում ակումբում»,- ասաց մարզիչը։

Ըստ մասնագետի՝ նախորդ մրցաշրջանում իր թիմի գրանցած հաջողությունն այս մրցաշրջանում լրացուցիչ լարվածություն չի առաջացնում։

«Գուցե, ինձ համար ցանկալի կլիներ այս երկու խաղերից առաջինն անցկացնել դրսում, իսկ երկրորդը՝ տանը, սակայն ինչ կա, այդ էլ կա»,- ասաց Պերկովիչը։

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի գավաթակիր «Նոա»-ն կհյուրընկալի շվեյցարական «Սիոն»-ին։ Հանդիպումը կկայանա Աբովյանի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին։

Հայերեն

Օգոստոսի 6-ի միջոցառումների անոնս

Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել

Մոլդովայի վարչապետը կոչ է արել քաղաքացիներին խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան. Moldpres

Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին

Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը

Վարչապետն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին

Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին

IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով

Փեզեշքիանն Իրանի աջակցությունն է հայտնել բանակցություններում պաղեստինցի առաջնորդների որոշումներին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/08/26