«Պետք է անենք ամեն բան, որպեսզի նոր ճակատ չբացվի». Զելենսկին անդրադարձել է Թեհրանի սպառնալիքներին

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Կասպից ծովում իրանական նավին ուկրաինական հարվածից հետո Թեհրանից հնչած այն սպառնալիքները, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Sky News-ի հետ հարցազրույցում Զելենսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Իրանը նոր տեխնոլոգիաներ և անօդաչու թռչող սարքեր է մատակարարել Ռուսաստանին, այնուհետև նրանց տվել է դրանց արտադրության լիցենզիաներ:

«Նրանք հարձակվե՞լ են մեզ վրա: Կարծում եմ՝ այո: Այնպես որ, նրանք արդեն արել են դա», - ասել է նա՝ ի պատասխան լրագրողի հարցին՝ արդյոք Կիևը չի անհանգստանում, որ Իրանը կհարձակվի Ուկրաինայի վրա:

Զելենսկին հավելել է, որ հարկավոր է թույլ չտալ, որ նոր ճակատ բացվի:

«Մենք պետք է զգույշ լինենք: Մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի ոչ մի դեպքում նոր ճակատ չբացվի։ Բայց մենք պետք է ազնիվ լինենք՝ Իրանը և Հյուսիսային Կորեան արդեն հարձակվել են մեզ վրա», - նշել է նա:

Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ այդ հարձակումները չեն ընդլայնվի, միևնույն ժամանակ նշելով, որ պետք է պատրաստ լինել, քանի որ պատերազմի հենց սկզբից, նրա խոսքով, Հյուսիսային Կորեան և Իրանը ռազմական աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանին՝ առանց Կիևի կողմից որևէ էսկալացիայի:

Հուլիսի 25-ին Կասպից ծովում ուկրաինական զինված ուժերի կողմից հարձակման է ենթարկվել իրանական առևտրային նավ: Հարվածի հետևանքով 1 նավաստի զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել: Իրանցի պաշտոնյաները հայտնել են, որ երկաթով բեռնված նավը Ռուսաստանի Աստրախան քաղաքից ուղևորվում էր իրանական Անզալի։ Իրանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է հարձակումը և կանչել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին։ Գերատեսչությունն այս միջադեպը որակել է որպես «թշնամական և հանցավոր գործողություն»՝ շեշտելով, որ սա արտացոլում է «Կիևի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ»։

Իրան

Թեհրանն անպատասխան չի թողնի Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումը. ԱԳՆ

Հայերեն Русский

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին

Նորվեգիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նոբելյան հանձնաժողովի հասցեին Թրամփի քննադատությանը

Հրապարակվել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Ըմբիշ Կարեն Ասլանյանն ԱԱ-ի եզրափակչում է

Ընտանեկան բռնության դեպքերով վարույթի շարունակությունը պետք է կախված չլինի տուժողի բողոքից կամ դատախազի հայեցողությունից․ Արփինե Սարգսյան

Արդյունավետ մենեջմենթը ենթադրում է առաջնահերթությունների սահմանում, մինչդեռ պարեկների ծանրաբեռնվածությունը սահմանափակում է այդ հնարավորությունը․ ՆԳ նախարար

Տարիներ շարունակ 25 հազար դրամով տրամադրված անձնագրերը չեն ապահովել կենսաչափական համակարգի լիարժեք հնարավորությունները․ ՆԳ նախարար

Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս