2 րոպեի ընթերցում
Ուկրաինային աջակցող բոլոր երկրները պետք է պատասխանատվություն կրեն Կիևի ագրեսիվ գործողությունների համար, ինչպիսին է հարվածը Կասպից ծովում իրանական առևտրային նավին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Անշուշտ, այն բոլոր բոլոր կողմերը, որոնք իրենց այս կամ այն չափով համարում են ուկրաինական վարչակարգի կողմնակիցներ, պետք է պատասխանատվություն կրեն այս հարցում: Ըստ էության, Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիստների գործողությունները, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին կատարեցին ցուցադրական և չափազանց վտանգավոր գործողություններ, որոնց հետևանքներն ազդել են ամբողջ Եվրոպայի վրա», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
Բաղային կոչ է արել «նրանց, ովքեր կանգնած են (խմբ.՝ Ուկրաինայի նախագահ) Զելենսկու թիկունքին, ավելի լավ վերահսկել նրան», այլապես այդ գործողությունները կարող են հետևանքների հանգեցնել ամբողջ աշխարհի համար։
Հուլիսի 25-ին Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինան Կասպից ծովում հարված է հասցրել իրանական առևտրային նավի, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի մեկ անդամ, մի քանիսը վիրավորվել են: Իրանի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և հայտնել, որ անպատասխան չի թողնի այս հարձակումը։