Բուլղարիայի վարչապետը մերժել է Մակրոնի առաջարկը` մասնակցելու «Կամեցողների կոալիցիային»

1 րոպեի ընթերցում

Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը հայտնել է, որ ստացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անձնական առաջարկը` մասնակցելու Ուկրաինային աջակցող երկրներից կազմված «Կամեցողների կոալիցիային», սակայն մերժել է այն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա խոսքը մեջբերել է Բուլղարիայի ազգային ռադիոն։

«Ես անձամբ նախագահ Մակրոնից ստացել եմ առաջարկ Բուլղարիայի համար՝ մասնակցելու «Կամեցողների կոալիցիային», բայց մենք չենք մասնակցում այն ​​կոալիցիային, որը պնդում է Ուկրաինային ֆինանսական և ռազմական օգնության շարունակումը», - Փարիզում լրագրողներին ասել է Ռադևը՝ Ֆրանսիայի Ազգային օրվա առիթով ավանդական զորահանդեսից  առաջ։

Ռադևի կարծիքով՝ հակամարտության լուծման միջոցը պետք է փնտրել «ոչ թե ռազմական միջոցներով դրա երկարաձգման, այլ ուժեղ դիվանագիտական ​​առաքելության մեջ, որը վերջապես վերջ կդնի էսկալացիային»:

Հուլիսի 13-ին Փարիզում կայացել է «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումը, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Հայերեն Русский

Դերասան Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի Beacon Award մրցանակին

Ուկրաինան ԱՄՆ-ի հետ կքննարկի Patriot համակարգերի հրթիռների մատակարարման ձգձգումը. Զելենսկի

ՀՀ ՇՄ նախարարը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կազմակերպության գրասենյակ հիմնելու հնարավորությունը

Կատարի ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/10/26

Ասիական ինդեքսներ - 26/10/26

ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին

Կունմինի կենսաբազմազանության հիմնադրամը 21 մլն դոլար կհատկացնի 9 նոր ծրագրի համար

Բուլղարիայի նորարարության նախարարն ընդգծել է, որ պետությունը պետք է հասնի տեխնոլոգիական առաջընթացի. BTA

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները