Բուլղարիայի վարչապետը մերժել է Մակրոնի առաջարկը` մասնակցելու «Կամեցողների կոալիցիային»
1 րոպեի ընթերցում

Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը հայտնել է, որ ստացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անձնական առաջարկը` մասնակցելու Ուկրաինային աջակցող երկրներից կազմված «Կամեցողների կոալիցիային», սակայն մերժել է այն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա խոսքը մեջբերել է Բուլղարիայի ազգային ռադիոն։
«Ես անձամբ նախագահ Մակրոնից ստացել եմ առաջարկ Բուլղարիայի համար՝ մասնակցելու «Կամեցողների կոալիցիային», բայց մենք չենք մասնակցում այն կոալիցիային, որը պնդում է Ուկրաինային ֆինանսական և ռազմական օգնության շարունակումը», - Փարիզում լրագրողներին ասել է Ռադևը՝ Ֆրանսիայի Ազգային օրվա առիթով ավանդական զորահանդեսից առաջ։
Ռադևի կարծիքով՝ հակամարտության լուծման միջոցը պետք է փնտրել «ոչ թե ռազմական միջոցներով դրա երկարաձգման, այլ ուժեղ դիվանագիտական առաքելության մեջ, որը վերջապես վերջ կդնի էսկալացիային»:
Հուլիսի 13-ին Փարիզում կայացել է «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումը, որին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։