Պենտագոնի ղեկավարը չեղարկել է այցը Իսրայել. ԶԼՄ-ներ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթն Իրանի հետ հարվածների վերջին փոխանակումից հետո չեղարկել է հուլիսի 8-ին Իսրայել նախատեսված այցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի, որի անունը չի նշվում։

Պաշտոնյան հաստատել է, որ այցի ընթացքում Հեգսեթը պետք է հանդիպեր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Նա, սակայն, չի պարզաբանել այցի չեղարկման պատճառը։

Հեգսեթի այցի չեղարկման մասին հաղորդում է նաև BBC-ն։

Պենտագոնի ղեկավարն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասին Թուրքիայում է, որտեղ հուլիսի 7-8-ն անցկացվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Իսրայել նրա այցը պաշտոնապես չեն հաստատել ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Իսրայելը։

Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ հուլիսի 8-ին Հեգսեթի այցը նպատակ ուներ մեղմել Իսրայելի մտահոգությունները Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր վաճառքի վերաբերյալ։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել էր, որ Անկարային առաջադեմ ինքնաթիռների տրամադրումը «կխաթարի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը»՝ թուլացնելով Իսրայելի ռազմական առավելությունը։

Ի պատասխան դրա՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Նեթանյահուի հայտարարություններն անվանել է «ապատեղեկատվական արշավ», որը նախատեսված է Թուրքիայի պաշտպանական պահանջները խաթարելու և տարածաշրջանային հակամարտություններից ուշադրությունը շեղելու համար։

Թուրքիա

Իսրայելը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Նեթանյահու

Հայերեն English Русский

Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է նոր պայմանագիր

Թրամփը սպառնացել է Իրանին այս երեկո կրկին «ուժեղ հարվածներ» հասցնել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-08/07/26

Ասիական ինդեքսներ - 08/07/26

Եվրոպական խորհրդարանը կոչ է արել բացել Մոլդովայի հետ բոլոր բանակցային գլուխները. Moldpres

ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները համատեղ հռչակագրում անդրադարձել են հավաքական պաշտպանությանը, ՌԴ-ին, Ուկրաինային, Իրանին

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 106 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման առաջարկների հավաքագրում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորությունները