Թուրքիան Իսրայելի իշխանություններին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու և քարոզչության միջոցով օրակարգը փոխելու փորձերի մեջ

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա համախոհները միտումնավոր խեղաթյուրում են իրենց հասցեին հնչող քննադատությունը և համակարգված քարոզչության միջոցով փորձում են փոխել օրակարգը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով իսրայելցի պաշտոնյաների կողմից տարածվող, իր բնորոշմամբ, անհիմն պնդումներին և ապատեղեկատվական գործունեությանը։ Գերատեսչությունում նշել են, որ վերջին օրերին իսրայելական պաշտոնական շրջանակների կողմից համակարգված կերպով տարածվող հայտարարությունները ապատեղեկատվական արշավի մաս են կազմում։

«Նեթանյահուն և նրա համախոհները միտումնավոր խեղաթյուրում են իրենց հասցեին հնչող ցանկացած քննադատություն և համակարգված քարոզչության միջոցով փորձում են փոխել օրակարգը։ Սակայն այս ջանքերն այլևս չեն համոզում միջազգային հանրությանը և չեն կարող թաքցնել Նեթանյահուի կառավարության կողմից Գազայում իրականացվող ցեղասպանությունը, տարածաշրջանում վարվող օկուպացիոն և անեքսիոն քաղաքականությունը, ինչպես նաև ապակայունացնող գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ։

Այս համատեքստում Անկարան կրկին կոչ է արել Իսրայելին վարել կառուցողական և խաղաղասիրական քաղաքականություն։

«Թուրքիան շարունակելու է բարձրաձայնել ճշմարտությունը»,- նշել են Թուրքիայի ԱԳՆ-ում։

Հայերեն Русский

Բուլղարիայի INSAIT ինստիտուտը մեկնարկում է ԱԲ-ի միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանն ուղղված նոր հետազոտական ​​ծրագիր. BTA

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան