Մարզեր

Հիմնանորոգվում է  Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկան

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է  Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկան

Գյումրիի «Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի հիմնական մասնաշենքումշարունակվում են հիմնանորոգման լայնածավալ աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, այս աշխատանքները հանդիսանում են ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի մաս, որոնց նպատակն է մարզում առողջապահական ոլորտի բարեփոխումների շարունակականության ապահովումը:

Կառավարության կողմից հատկացված շուրջ 1 միլիարդ 450 միլիոն դրամի շրջանակներում բուժհաստատությունն ամբողջությամբ կարդիականացվի։ Ծրագրի արդյունքում կապահովվեն առավել հարմարավետ, անվտանգ և ժամանակակից պայմաններ ինչպես բուժառուների, այնպես էլ բուժանձնակազմի համար։

Շուրջ 27 հազար բնակչի սպասարկող բուժհաստատության շենքը կառուցվել է դեռևս 1930-ական թվականներին. Այստեղ վերջին խոշոր վերանորոգումը իրականացվել էր 1993 թվականին, որից հետո կատարվել էին միայն մասնակի և կոսմետիկ աշխատանքներ։

Շինարարական աշխատանքների ընթացքում բնակչության անխափան բուժսպասարկումն ապահովելու նպատակով 2026 թվականի հունիսի 29-ից Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկան ժամանակավորապես իր գործունեությունը շարունակում է նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում