Գյումրիում ընթացքի մեջ են մարմնամարզության մանկապատանեկան դպրոցի վերակառուցման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Գյումրիում ընթացքի մեջ են մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի վերակառուցման լայնածավալ աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրիի համայնքապետարանից, սուբվենցիոն ծրագրի շնորհիվ վերջնական լուծում է տրվում տարիներ շարունակ շենքային անմխիթար պայմանների, անձրևաջրերի ու ոչ լիարժեք ջեռուցման պատճառով կուտակված լուրջ խնդիրներին։

Ծրագրի պատվիրատուն Գյումրիի համայնքապետարանն է, իսկ շինարարական մրցույթում հաղթել է «Կապիտալ շինքոնստրակշն» և «Բիդեք» ընկերությունների կոնսորցիումը։ Շինարարությունը մեկնարկել է 2025 թվականի սեպտեմբերին։ Ժամանակակից մարզադպրոցն իր դռները կբացի 2027 թվականիսեպտեմբերին։ Այժմ մարզադպրոցի շուրջ 200 սաները ժամանակավորապես իրենց պարապմունքներն անցկացնում են Գյումրիի ֆուտբոլի մանկապատանեկան մարզադպրոցում:

Նոր նախագծով կառույցն էապես տարբերվելու է նախկինից։ Եթե նախկինում օժանդակ հատվածները փայտաշեն էին, ապա այժմ դրանք ամբողջությամբ քանդվել են և կառուցվում են ժամանակակից չափանիշներով։ Փոփոխվել է նաև տարածքի բաշխվածությունը. Տրիբունայի նստատեղերը նախկինի համեմատ մի փոքր կրճատվել են՝ դառնալով 80 նստատեղ, ինչի հաշվին ընդլայնվել և ավելացվել են մարզիկների համար խիստ անհրաժեշտ օժանդակ սենյակները։

Համայնքապետարանից տեղեկացրին՝ տանիքի կաթոցների ու պատերի անորակության պատճառով առաջացած ջեռուցման խնդիրները ևս կմնան անցյալում. Տարածքում կառուցվելու է նոր կաթսայատուն, և գործելու է լոկալ ջեռուցման համակարգ։ Շինարարը վստահեցնում է՝ երկու տարի անց Գյումրիում կգործի եզակի ու ժամանակակից գիմնաստիկայի մարզադպրոց՝ նախատեսված բարձրակարգ պարապմունքների համար։

Այս կարևոր նախագիծը իրականացվում է համատեղ ֆինանսավորմամբ. Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 314 միլիոն դրամ:  Գումարի 47 տոկոսը (մոտ 146 մլն դրամ), քաղաքային բյուջեի ներդրումն է, 45 տոկոսը (մոտ 141 մլն դրամ) հատկացրել է Կառավարությունը, իսկ մոտ 8 տոկոսը (26 մլն դրամ)՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը։

Հայերեն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար

Հունգարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

Երևանի մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները

Լճաշենում օծվել են Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Սևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակը

Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ