Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը բարձրացել է

2 րոպեի ընթերցում

Երևանի կենդանաբանական այգում հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել մուտքի տոմսերի նոր սակագները։

Երևանի կենդանաբանական այգուց «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ փոփոխության նպատակն է ընդլայնել գործունեության ծավալները, բարելավել կենդանիների պահման պայմաններն ու բարձրացնել այցելուներին մատուցվող ծառայությունների որակը։

«Երկուշաբթի օրերին 3-69 տարեկան այցելուների համար մուտքի տոմսի արժեքը կկազմի 1000 դրամ, իսկ երեքշաբթիից կիրակի՝ 2000 դրամ։ Միաժամանակ, պահպանվում են անվճար մուտքի արտոնությունները մինչև 3 տարեկան երեխաների, 70 և բարձր տարիքի անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքի անդամների, մանկատներում և հատուկ խնամքի կենտրոններում հաշվառված անձանց, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների, ինչպես նաև սոցիալական աջակցություն ստացող անձանց համար»,-նշված է հայտարարության մեջ:

Երեքշաբթիից կիրակի օրերին 11 և ավելի անձից բաղկացած խմբերի համար կգործի ընդհանուր արժեքից 5 տոկոսի չափով զեղչ։ Դպրոցների, մանկապարտեզների և զարգացման կենտրոնների սաների խմբային այցելությունների դեպքում, համապատասխան տեղեկանքի առկայությամբ, յուրաքանչյուր այցելուի համար կկիրառվի 70 տոկոսի չափով զեղչ։ Անվճար մուտքի կամ զեղչերից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։

Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացնում են, որ տոմսերի սակագների փոփոխությունը միտված է ստեղծելու ավելի բարեկեցիկ պայմաններ կենդանիների համար և ապահովելու այցելուների առավել հարմարավետ ու որակյալ սպասարկումը։

Հայերեն

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած ՀՀ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում

Հոկտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Ֆրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներ, տասնյակ վիրավորներ

Մեծ Բրիտանիայում հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվել բանտերի լեփ-լեցուն լինելու պատճառով

Սյունիքի մարզում կանցկացվի «Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն»-ը

Պարոնյանի անվան թատրոնն 85-րդ թատերաշրջանը մեկնարկել է բացօթյա համերգով

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի խուսափել և չի խուսափի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից

Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում

Մոլդովայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ռուս դիվանագետին ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերի առնչությամբ. Moldpres

Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը