Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրավաբանական բաժնի պետի պարտականությունները կատարող Օլգա Բունիաթյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել են միջազգային իրավաբանական ֆորումին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածած հաղորդագրությունից, Սիրո Ամիրխանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Արիստովի հետ, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային հարցեր։

Ֆորմումի շրջանակում Գլխավոր հարկադիր կատարողը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով Հայաստանում հարկադիր կատարման ոլորտի օրենսդրական նորամուծությունները և կատարողական վարույթի թվայնացումը, մասնավորպես՝ միասնական տեղեկատվական համակարգը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը և «Անձնական գրասենյակ» հարթակը։

Ներկայացվել են նաև սույն թվականի հունվարի 1-ից կրիպտոակտիվների շուկայի իրավական կարգավորումները, որոնց արդյունքում լիցենզավորված կազմակերպությունների հետ համագործակցելով՝ կրիպտոակտիվների վրա կարող են արգելանքներ կիրառվել դրանք իրացնելու համար։ Միաժամանակ գործընկերներին ներկայացվել են պարտապանի՝ ինտերնետային շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների հաշիվներում առկա դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու օրենսդրական նոր կարգավորումները, գույքի իրացման գործընթացը, որն, ի տարբերություն մի շարք երկրների, իրականացվում է էլեկտրոնային աճուրդի միջոցով՝ ապահովելով առավելագույն թափանցիկություն։

Եզրափակելով ելույթը՝ Սիրո Ամիրխանյանը շեշտել է, որ էլեկտրոնային գործիքների ներդրումը կատարողական վարույթը վերածել է արդարադատության արդյունավետ գործիքի, և Հայաստանը պատրաստ է փորձի փոխանակման միջազգային գործընկերների հետ։

Հայերեն

Ֆրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներ, տասնյակ վիրավորներ

Մեծ Բրիտանիայում հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվել բանտերի լեփ-լեցուն լինելու պատճառով

Սյունիքի մարզում կանցկացվի «Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն»-ը

Պարոնյանի անվան թատրոնն 85-րդ թատերաշրջանը մեկնարկել է բացօթյա համերգով

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի խուսափել և չի խուսափի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից

Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում

Մոլդովայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ռուս դիվանագետին ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերի առնչությամբ. Moldpres

Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀՀ ՊՆ-ն հերքում է Սիսիանում զինծառայողի սպանության մասին լուրերը

Ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է Հայաստանի սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. նա ձերբակալված է