Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
2 րոպեի ընթերցում

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ընդունել է նախարարների կաբինետի հրաժարականը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը։
«Նախագահն ընդունել է վարչապետ Ինգա Ռուգինենեի կաբինետի հրաժարականը և հանձնարարել է կառավարությանը կատարել պարտականությունները մինչև նոր կաբինետի կազմումը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Պետության ղեկավարը պետք է 15 օրվա ընթացքում Սեյմի (խորհրդարանի) քննարկմանն առաջարկի վարչապետի թեկնածուին։ Կառավարող մեծամասնությունն այդ պաշտոնին առաջադրել է Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԼՍԴԿ) առաջնորդ Մինդաուգաս Սինկևիչյուսին։ Եթե Սեյմանն ընդունում է նախագահի առաջարկությունը, նշանակված վարչապետը հաջորդ 15 օրվա ընթացքում պետք է խորհրդարանին ներկայացնի իր կաբինետի կազմը և կառավարության ծրագիրը։
Ռուգինենեի կաբինետն ստիպված էր հրաժարական տալ կառավարող կոալիցիայում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով։ Դրա վերակազմման հարցը օրակարգ մտավ, երբ ԼՍԴԿ-ն հունիսի սկզբին որոշեց դադարեցնել համագործակցությունը «Նեմանի արշալույս» կուսակցության հետ՝ մեղադրելով նրան պոպուլիստական քաղաքականության մեջ։ Կոալիցիայի գծով նոր գործընկեր է դարձել «Դեմոկրատներ հանուն Լիտվայի» կուսակցությունը։ Այդ փոփոխությունների շրջանակներում որոշվել է «վերագործարկել կառավարությունը»: