Մահմուդ Քալարին կնախագահի «Ոսկե ծիրան»-ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի կազմը

2 րոպեի ընթերցում

Աշխարհահռչակ օպերատոր Մահմուդ Քալարին կնախագահի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի կազմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից։

««Ոսկե ծիրան»-ի հյուրերի շարքերում պարբերաբար հայտնվել են նոր իրանական կինոյի ռահվիրաները՝ Աբաս Քիառոստամին, Մոհսեն Մախմալբաֆը, Ջաֆար Փանահին և Ասղար Ֆարհադին։ Այժմ հանդիսատեսը կտեսնի այն մարդուն, որը, տեսախցիկը ձեռքին, նկարահանել է վարպետների ֆիլմերից շատերը»,– ասված է մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

1980-ականներից ի վեր՝ Քալարին վեց տասնյակից ավելի կինոնկարի ստեղծման է մասնակցել, իսկ նրա լուսանկարչական աշխատանքները ցուցադրվել են աշխարհի տարբեր ծայրերում։

Ֆարհադիի «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը», Փանահիի «Խաղից դուրս»-ը, Դարիուշ Մեհրջուիի «Լեյլան», Քիառոստամիի «Քամին մեզ կտանի»․ սրանք ընդամենը մի քանիսն են այն հանրահայտ ֆիլմերից, որոնք Մահմուդ Քալարին օգնել է լույս աշխարհ բերել։

Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 12–19-ը։ Այս տարի ևս կինոփառատոնը կներկայացնի մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր հեղինակավոր միջազգային կինոփառատոններից՝ ներառյալ Կաննը, Բեռլինը և այլ առաջատար կինոհարթակներ։

Փառատոնի ընթացքում Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներ, ռեժիսորներ, դերասաններ և ոլորտի մասնագետներ, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն հայ հանդիսատեսին՝ ստեղծելով երկխոսության, նոր գաղափարների և մշակութային փոխանակման բացառիկ հարթակ։

Հայերեն English Español Русский

Հայաստանը Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսին մասնակցում է միասնական ազգային տաղավարով

Կալլասը հայտարարել է, որ Ուկրաինայի համար խաղաղության համաձայնագիրն անհնար է առանց ԵՄ մասնակցության

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 10.000 մանկավարժ

Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում ԱՑԽՄ վտանգավոր շտամներ չեն հանդիպել. ՍԱՏՄ

«Ես ո՞ւմ եմ նման». Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում առաջնախաղ է սպասվում

Մենք մեր երեխաներին պետք է ժառանգություն թողնենք խաղաղություն, այլ ոչ թե վրեժ. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ մինչև 20 միլիոն դոլար է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների դիմաց

Պաշտոնական Հելսինկին կարող է լիովին արգելել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Ֆինլանդիա

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայկական սփյուռքը բազմազան է, գագաթնաժողովը միմյանց ճանաչելու լավագույն հնարավորությունն է. Սևանա Ծատուրյան