Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետաքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել են Աբելարդո դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պաշտոնյաները նշել են սոցիալական հարթակներում։

«Նա հաղթել է, հրաշալի է», - նշել է Թրամփը Truth Social հարթակում։

Ավելի վաղ դե լա Էսպրիելյան հայտնել էր, որ խոսել է Թրամփի հետ, որը շնորհավորել է իրեն։

«Մենք բոլորս պետք է հարգենք այս ընտրությունների արդյունքները», - ասել է դե լա Էսպրիելյան՝ հավելելով, որ շատ երկրներ արդեն իրենց կարծիքն են հայտնում։

Նա նաև ընդգծել է, որ Թրամփից բացի «աշխարհի այլ նախագահներ» նույնպես շնորհավորել են իրեն։

Մարկո Ռուբիոն իր հերթին նշել է, որ ընտրությունների արդյունքում Կոլումբիայի լավագույն օրերն առջևում են։

«Հենց նոր խոսեցի Կոլումբիայի ընտրված նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյայի հետ՝ շնորհավորելու նրան ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Թրամփի վարչակազմն անհամբեր սպասում է ձեր նորընտիր վարչակազմի հետ սերտ գործակցությանը՝ տարածաշրջանային անվտանգության ոլորտում համագործակցությունը խթանելու, Միացյալ Նահանգներ անօրինական ներգաղթը վերացնելու և մեր տնտեսական կապերն ամրապնդելու համար։ Կոլումբիայի լավագույն օրերը դեռ առջևում են», - նշել է նա X-ում գրառման մեջ։

Գրեթե բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո դե լա Էսպրիելյան նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ձայների 49,7%-ը, իսկ նրա մրցակից Իվան Սեպեդան՝ 48,7%-ը։

Աշխարհ

Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում

Հայերեն

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մակրոնը Մադրիդում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ

FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը