Աշխարհ

Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում

1 րոպեի ընթերցում

Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում

Հունիսի 21-ին Կոլումբիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում փաստաբան և ԱՄՆ նախագահի կողմնակից Աբելարդո դե լա Էսպրիելյան ձայների ոչ մեծ գերակշռությամբ հաղթանակ է տարել ձախ ուժերի «Պատմական պակտ» կոալիցիայի ներկայացուցիչ, սենատոր և գործող նախագահի կողմնակից Իվան Սեպեդայի նկատմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ քվեաթերթիկների 99%-ի հաշվարկի արդյունքներով՝ դե լա Էսպրիելյան ստացել է ձայների 49,7%-ը, իսկ Սեպեդան՝ 48,7%-ը։

Bloomberg-ն անցկացված ընտրությունները համարում է «երկրի պատմության մեջ ամենալարվածներից ու բևեռացվածներից մեկը»։

Վերջնական արդյունքները պետք է հաստատվեն ավելի դանդաղ իրավաբանորեն պարտադիր հաշվարկի ընթացքում, երբ ընտրական մարմինները ստուգում են ընտրատեղամասերի պաշտոնական արձանագրությունները։

Առաջին փուլի արդյունքներով դե լա Էսպրիելյան ստացել էր ձայների 44%-ը, Սեպեդան՝ 41%-ը։

Առաջին փուլի արդյունքների հրապարակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կաջակցի դե լա Էսպրիելյայի թեկնածությունը երկրորդ փուլում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում