ՀՀ կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել Շիրակի մարզի ճանապարհաշինական ծրագրերին

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության որոշմամբ ֆինանսական միջոցներ են հատկացվել Շիրակի մարզում ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական երկու խոշոր ծրագրերի իրականացման համար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, հատկացված գումարի գերակշիռ մասը նախատեսված է մարզային նշանակության ճանապարհների համար:

Մասնավորապես՝ 1 մլրդ 82 մլն 982 հազար դրամ կհատկացվի Տ-7-48, Գյումրի (Տ-7-58)-Արևիկ-Այգեբաց-Վարդաքար-/Հ-21/ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ 0+000- կմ 10+440 հատվածի հիմնանորոգման աշխատանքների մի մասի ֆինանսավորմանը։

ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ 783 մլն 419 հազար դրամ կտրամադրվի Գյումրի քաղաքի Շիրակացի և Խորենացի փողոցների վերանորոգման աշխատանքների համար։

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է որակել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ Արմեն Գրիգորյանի դիրքորոշումները

ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը Բրյուսելում կքննարկի բյուջեն և Ուկրաինայի ֆինանսավորումը

Վարչապետն առաջարկում է սոցիալական կրեդիտները վերաբաշխել հօգուտ ցածր եկամուտ ունեցողների

Հայաստանն ու Վրաստանը նախանշում են արդարադատության ոլորտում համագործակցության նոր ուղղություններ

«Սևան» ազգային պարկի տարածքում կատարվել է 5 հեկտար անտառատունկ

Վարչապետի համոզմամբ՝ ՀՀ-ում գրեթե վերացել է ծայրահեղ աղքատությունը

Մոլդովայի ԱԳ նախարարը հայտնել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցներին միանալու ճանապարհային քարտեզի մասին․ Moldpres

Վարչապետի խոսքով՝ նոր Սահմանադրության նախագիծը կլրամշակվի «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում տեղի է ունեցել կենսաբանական գիտությունների դոկտոր Պապին Ղանդիլյանին նվիրված հուշ-ցերեկույթ

Փաշինյանը նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրության հետ երկխոսության անհրաժեշտություն է տեսնում