ՀՀ կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել Շիրակի մարզի ճանապարհաշինական ծրագրերին
1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության որոշմամբ ֆինանսական միջոցներ են հատկացվել Շիրակի մարզում ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական երկու խոշոր ծրագրերի իրականացման համար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, հատկացված գումարի գերակշիռ մասը նախատեսված է մարզային նշանակության ճանապարհների համար:
Մասնավորապես՝ 1 մլրդ 82 մլն 982 հազար դրամ կհատկացվի Տ-7-48, Գյումրի (Տ-7-58)-Արևիկ-Այգեբաց-Վարդաքար-/Հ-21/ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ 0+000- կմ 10+440 հատվածի հիմնանորոգման աշխատանքների մի մասի ֆինանսավորմանը։
ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ 783 մլն 419 հազար դրամ կտրամադրվի Գյումրի քաղաքի Շիրակացի և Խորենացի փողոցների վերանորոգման աշխատանքների համար։