Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը

4 րոպեի ընթերցում

Վարչապետի աշխատկազմի ղեկավար, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, արվեստի և մաթեմատիկական հիմնական դպրոցի 2025-2026 ուսումնական տարվա տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը, համալսարանի և դպրոցի ղեկավարությունը, ծնողներ, աշակերտներ, այլ հյուրեր:

Միջոցառման շրջանակում Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ելույթով, ողջունել ներկաներին, շնորհավորել  միջոցառման առիթով և ընդգծել. «Դպրոցը կարևոր առաքելություն ունի մեր կրթական համակարգում: Տեխնոլոգիական ուղղությունը, որն այս դպրոցի հիմքն է, հիմք է նաև Հայաստանի տնտեսության համար։ Դուք գիտեք, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում տեխնոլոգիական զարգացմանը և մեզ համար իրական լավ մասնագետներ են պետք, որպեսզի մեր երեխաները, դառնալով մասնագետ, սպասարկեն և մասնակից դառնան այդ օրակարգին։ Դուք տեսել եք, որ համաշխարհային տեխնոլոգիական հսկաներ են Հայաստանում  սկսել  գործունեություն ծավալել, և մեզ համար առաջնահերթ է դառնում այդ ոլորտի շարունակական զարգացման համար մեծ ներդրում կատարել նաև տեխնոլոգիական կրթության ուղղության մեջ: Ես շատ ուրախ եմ, որ այսօր պոլիտեխնիկը դրան մեծ ուշադրություն է դարձնում և 204 աշակերտներ այսօր ամփոփում են և տոնում են հերթական ուսումնական տարվա ավարտը:

Բացի տեխնոլոգիական կրթությունը, ես կարծում եմ, որ դպրոցի կարևոր առաքելություններից մեկն էլ պետք է լինի լավ քաղաքացի պատրաստելը։ Պոլիտեխնիկի բովանդակային թեզերից մեկը՝ «Ես իմ կտոր երկինքն եմ պահում» կարգախոսն է: Շատ կարևոր է, որպեսզի մենք մեր սովորողներին, մեր երեխաներին այս կարգախոսով դաստիարակենք»,-նշել է Արայիկ Հարությունյանը և ընդգծել, որ պետության ամրության և դիմակայունության հիմքը քաղաքացու կողմից իր իրավունքների և պարտականությունների լիարժեք իմացությունն է: «Ես ուզում եմ, որ մեր երեխաներին այս ոգով դաստիարակենք. բացի տեխնոլոգիական կրթությունը, որը շատ կարևոր է, այս դպրոցում նաև լավ քաղաքացի դաստիարակենք: Իսկ այն ավանդույթները, որոնք դրվում են համալսարանի ղեկավարության կողմից, դպրոցի տնօրինության կողմից, շատ հուսադրող են: Եվ ես կարծում եմ, որ դպրոցը շատ մեծ հաջողություն է ունենալու և հիմա էլ ունի»,-հավելել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ շնորհավորել է միջոցառման առիթով, հաջողություն մաղթել փոքրիկներին և ընդգծել, որ հոգաբարձուների խորհրդի, համալսարանի և դպրոցի ղեկավարության ջանքերով հաջորդ տարիներին էլ ավելի կբարելավվի դպրոցի մակարդակը։

Ելույթներով հանդես են եկել նաև ՀԱՊՀ հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀԱՊՀ հիմնադրամի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տնօրեն Էլիզա Գյուլգյուլյանը: Հաջորդիվ՝ բեմում հանդես են եկել դպրոցի առաջին դասարանի աշակերտները: 

Հայերեն

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից

Երևանի կոնյակի գործարանն ու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլի