Լավրովը և Ֆիդանը Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում
1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի 15-17-ն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան և բանակցություններ կանցկացնի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, նաև կունենա այլ երկկողմ շփումներ։ Ի թիվս այլ հարցերի՝ կքննարկվի Հարավային Կովկասում իրավիճակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն միջազգային օրակարգի հիմնական հարցերը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, Սևծովյան տարածաշրջանում, Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև այլ արդիական թեմաներ», - նշել է նա։
Զախարովան հավելել է, որ նախատեսվում է «տարբեր ոլորտներում ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման վերաբերյալ մտքերի առարկայական փոխանակում»։