Իրանի հավաքականը ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով դիմել է ԱՄՆ-ի և Կանադայի վիզաների համար

2 րոպեի ընթերցում

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2026 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով մայիսի 21-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում դիմել է ԱՄՆ-ի և Կանադայի վիզաների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը 2026 թվականին համատեղ կանցկացվի ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի կողմից՝ հունիսի 11-ից մինչև հուլիսի 19-ը։ Իրանի հավաքականը խմբային փուլի բոլոր երեք խաղերը պետք է անցկացնի ԱՄՆ-ում։

Նախ Իրանը հունիսի 15-ին Լոս Անջելեսում կհանդիպի Նոր Զելանդիայի, ապա հունիսի 21-ին՝ Բելգիայի հետ, իսկ հինգ օր անց Սիեթլում կմրցի Եգիպտոսի հավաքականի հետ։ Արդեն փլեյ-օֆֆ փուլ անցնելու պարագայում նրանք պետք է մուտք գործեն Կանադա։

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյան հայտնել է, որ ամբողջ թիմը դիմել է կանադական վիզաների համար, իսկ որոշ խաղացողներ, որոնք Իրանի պատերազմից առաջ չէին դիմել ԱՄՆ վիզաների համար, Անկարայում դիմել են նաև Միացյալ Նահանգների վիզայի համար։

Իրանը մրցաշարից առաջ մարզական ճամբար է անցկացնում Թուրքիայում այն բանից հետո, երբ Իրանի դեմ փետրվարի 28-ից ԱՄՆ-ի և Իսրայելի նախաձեռնած ռազմական գործողություններից հետո ֆուտբոլի ներքին առաջնությունը երկրում դադարեցվել էր։ Շատ խաղացողներ դրա պատճառով զրկվել են խաղային պատրաստվածությունից։

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան նախկինում հայտարարել էր, որ ՖԻՖԱ-ի հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել, որ թիմի համար ԱՄՆ վիզայի դիմումները կքննարկվեն Թուրքիայում։

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար