«Գյումրի» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել հոսպիտալացված երեխաների առողջական վիճակից

2 րոպեի ընթերցում

«Գյումրի» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխված երեխաների մեծ մասի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև աստիճանով, ջերմություն չունեն։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ընդգծելով, որ այս պահի դրությամբ հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել, իրավիճակը լիովին վերահսկելի է:

«Երեխաներին ինֆեկցիոն բաժանմունք են տեղափոխել տարբեր օրերի: Մեծ մասի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև աստիճանով, ջերմություն չունեն, և վիճակն արդեն մոտ է բավարարին: Նրանք հիվանդանոցում են մնում կրկնակի նմուշառման նպատակով: Մյուս բուժառուների վիճակը միջին ծանրության է, նրանք ստանում են համապատասխան բուժում»,- նշեց փոխտնօրենը։

Նրա փոխանցմամբ՝ մանրէաբանական հետազոտությունների վերջնական պատկերն ամբողջացնելու համար իրականացվել են նմուշառումներ:

Հայաստան

Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր

Միևնույն ժամանակ, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) շարունակում է համաճարակաբանական ուսումնասիրությունները, լաբորատոր հետազոտություններն ու նմուշառումները՝ դեպքի հանգամանքները վերջնականապես պարզելու նպատակով:

Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:

Հայերեն

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Գևորգ Պողոսյանի և Մասիս Մելքոնյանի լիազորությունները

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ