«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամները քարոզարշավ կանցկացնեն Արարատի մարզում և Երևանում

1 րոպեի ընթերցում

«Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները մայիսի 14-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում կլինեն Արարատի մարզի մի շարք բնակավայրերում և Երևանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կուսակցությունը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։

Կուսակցության անդամները կայցելեն Արարատի մարզի  Զանգակատուն, Երասխ, Նորակերտ, Արմաշ և Սուրենավան բնակավայրեր, իսկ օրվա ավարտին քարոզարշավը կշարունակեն Երևանի Նորագավիթ թաղամասում՝ հանդիպումներ ունենալով տեղի բնակիչների հետ։

Հայաստանում մայիսի 8-ից մեկնարկել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք։

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 18 համարի ներքո՝ «ՔՈ՛ ձայնը խորհրդարանում» կարգախոսով։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 80 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։

Հայերեն Español

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է