«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամները քարոզարշավ կանցկացնեն Արարատի մարզում և Երևանում
1 րոպեի ընթերցում

«Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները մայիսի 14-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում կլինեն Արարատի մարզի մի շարք բնակավայրերում և Երևանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կուսակցությունը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։
Կուսակցության անդամները կայցելեն Արարատի մարզի Զանգակատուն, Երասխ, Նորակերտ, Արմաշ և Սուրենավան բնակավայրեր, իսկ օրվա ավարտին քարոզարշավը կշարունակեն Երևանի Նորագավիթ թաղամասում՝ հանդիպումներ ունենալով տեղի բնակիչների հետ։
Հայաստանում մայիսի 8-ից մեկնարկել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք։
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 18 համարի ներքո՝ «ՔՈ՛ ձայնը խորհրդարանում» կարգախոսով։
Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 80 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։