Գավառ համայնքի ղեկավարը պարգևատրել է միջազգային մրցաշարերում հաջողություններ գրանցած մարզիկներին

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը պարգևատրել է հանրապետական և միջազգային մարզական մրցաշարերում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, պարգևատրված մարզիկներն են Հայաստանի խառը մենամարտերի հավաքականի մարզիկ, 2025 թվականի մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Ասոյանը, Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի Գանձակի տարածքային ստորաբաժանման Այկիկենդո կարատեի մարզիկներ՝ 2025 թվականի՝ K1 Կովկասի առաջնությունում 1-ին և 2-րդ տեղեր զբաղեցրած Դավիթ Գաբրիելյանը, Նարեկ Բահրիկյանը, 2025 թվականի աշխարհի Քիքբոքսինգի առաջնության 3-րդ մրցանակակիր Խաչիկ Ասատրյանը և Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի Գանձակի տարածքային ստորաբաժանման Այկիկենդո կարատեի մարզիչ Արաքս Մարգարյանը։

Գավառի համայնքապետարանի սպորտի հարցերով պատասխանատու Նարեկ Մուրադյանը ներկայացրել է մարզիկների 2025 թվականի ձեռքբերումները և 2026-ի ծրագրերը։

Համայնքի ղեկավարը շնորհավորել է մարզիկներին և նրանց հանձնել պատվոգրեր ու դրամական պարգևներ։

«Միշտ հպարտանում եմ Գավառ համայնքի մարզիկների հաջողություններով ու խրախուսում նրանց, ովքեր մեր համայնքի անունը հնչեցնում են միջազգային մրցասպարեզներում՝ բարձր պահելով նրա պատիվն ու հեղինակությունը։ Հավատացած եմ, որ առաջիկայում էլ դուք կապահովեք բարձր արդյունքներ միջազգային հերթական մրցաշարերում»,-նշել է Գուրգեն Մարտիրոսյանը։

Հայերեն

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ