Սամվել Կարապետյանը Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչների հետ հանդիպմանը խոսել է գյուղմթերքի վերամշակման ծրագրերի մասին

3 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ կուսակցությունը հատուկ ծրագիր է մշակելու Արարատյան դաշտավայրի գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության զարգացման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Կարապետյանն այս մասին ասել է քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպումը կայացել է Կարապետյանի առանձնատան բակում, քանի որ նա գտնվում է տնային կալանքի տակ ու չէր կարող հանդիպումն այլ վայրում անցկացնել:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է միջազգային շուկաներում ներկայացնել Արարատյան դաշտավայրի գյուղմթերքը և ապահովել, որպեսզի գյուղացիները ստիպված չլինեն արտադրանքը ցածր գնով վաճառել։

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ դուք ձեր արտադրանքը էժան չվաճառեք»,- հայտարարել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է ձևավորել համակարգ, որի միջոցով գյուղացիները նախապես կկարողանան հաշվարկել իրենց եկամուտները և խուսափել անհարկի վարկային բեռից։

«Մարդը պետք է հենց սկզբից, տարին սկսված, իմանա՝ տարվա վերջում մոտավորապես ինչքան փող ունի»,- նշել է նա։

Կարապետյանն ընդգծել է նաև վերամշակող արդյունաբերության զարգացման անհրաժեշտությունը։

«Մենք պետք է ոչ թե ծիրանը կամ խաղողը վաճառենք որպես ծիրան կամ խաղող, այլ վերամշակենք՝ ստեղծելով հավելյալ արժեք»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ դա հնարավորություն կտա նվազեցնել նաև Լարսի անցակետի հետ կապված ռիսկերը և գյուղմթերքը վաճառել ավելի շահավետ պայմաններով։

Կարապետյանը հայտարարել է, որ ծրագրերի շրջանակում նախատեսվում է զարգացնել նաև գինեգործական և զբոսաշրջային կենտրոններ։

«Անպայման նույն բանը մենք զարգացնելու ենք ձեր սիրուն շրջաններում։ Էջմիածնի շրջանի համար մենք ունենք առաջին քրիստոնեության կենտրոնը»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Արարատի և Արմավիրի մարզերի զարգացումը Հայաստանի ամենաարագ իրականացվող ծրագրերից մեկը կարող է դառնալ։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Փոփոխություն»։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 199 թեկնածուից բաղկացած ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, սակայն, ցուցակում ներառված չէ, քանի որ նա բացի ՀՀ քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող լինել ո՛չ վարչապետի, ո՛չ պատգամավորի թեկնածու։   

 

 

Հայերեն Русский

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է

Վահան Կոստանյանն ու Դիմիտրիոս Սկուտասը քննարկել են Հայաստան–Հունաստան առևտրատնտեսական օրակարգը

Պուտինն ԱՊՀ-ի գծով իր պաշտոնակիցներին ոչ պաշտոնական գագաթնաժողովի է հրավիրել Սանկտ Պետերբուրգ

Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ

Բուլղարացի պատգամավորը հայտնել է, որ 2025 թվականին երկրում 16 դոնորի շնորհիվ իրականացվել է 34 փոխպատվաստում. BTA

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան