«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավի չորրորդ օրը կլինի Արագածոտնի մարզում

2 րոպեի ընթերցում

«Հանրապետություն» կուսակցությունը մայիսի 11-ին քարոզարշավ կիրականացնի Արագածոտնի մարզում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության ներկայացուցիչները կլինեն Արագածում, Ապարանում, Ոսկեհատում, Ոսկեվազում, Օշականում, ապա 18։00-ին համակիրների հետ կհանդիպեն Աշտարակի հրապարակում։

Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով՝ «Հանրապետություն» կուսակցությունը մյուս ուժերից տարբերվում է նրանով, որ ունի անցյալ և անցել է Հայաստանի  երրորդ Հանրապետության կերտման ողջ ճանապարհով։

«Մենք ունենք նպատակներ ու իղձեր։ Մենք առաջարկում ենք հաղթանակ առանց պատերազմի՝  գիտելիքի, աշխատանքի,  հայ մարդու նվիրվածության վրա հենվելով»,-նշել է Սարգսյանը։

Նա կարևոր  է համարել Հայաստանում ջրամբարների կառուցման հարցը, քանի որ հունիս ամսից արդեն գյուղացին ջրի խնդիր է ունենում, իսկ այդ խնդրի լուծումը կուսակցությունը տեսնում է 14 ջրամբարի կառուցման մեջ։  

«Հանրապետություն» կուսակցության առաջնահերթ ծրագրերից է նաև հանքարդյունաբերության զարգացումը։

«Եթե ուզում եք, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը վերածվի լեռնամետալուրգիայի, որ պղնձե խտանյութից ստանանք խողովակ ու հաղորդալար, էլեկտրոնիկայի ապրանքներ, ձեր քվեն մեզ տվեք»,-համակիրների հետ հանդիպմանը նշել է Արամ Սարգսյանը։

«Հանրապետություն» կուսակցության քվեաթերթիկի համարը 11-ն է։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է։

«Հանրապետություն» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Քեզ համար Հայաստան, քեզ համար» կարգախոսով։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 90 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության նախընտրական ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։  

Հայերեն Español Русский

Դանիայի վարչապետը Թրամփի մեկնաբանություններից հետո հայտարարել է Գրենլանդիան պաշտպանելու  պատրաստակամության մասին

Գագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձ կալանավորվել է

Սևանա լճից ոռոգման նպատակով սկսվել են ջրբացթողումները

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով. հանրապետության մեծ մասում կդադարեն տեղումները

Ուկրաինան և Գերմանիան համաձայնագիր են ստորագրել BARS ԱԹՍ-ների համատեղ արտադրության վերաբերյալ

Շիրղոլամին անդրադարձել է հարցին, թե ինչու Էրդողանն ու Ալիևը չեն մասնակցել Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը

Ախպրաձորում 2018-2025 թթ-ին 146 միլիոն 700 հազար դրամ ներդրմամբ իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 5 ծրագիր

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան նախատեսում է մինչև 2030 թվականը պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսի

«Դը Գոլի մարտը», «Հայրենիք», «Արևմտամետները». վարկանիշային ֆիլմերը՝ «Ոսկե ծիրան»-ի տարբեր ծրագրերում

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին