Սևան և Ճամբարակ համայնքներում ավարտվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի համայնքային փուլի մրցումները

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան և Ճամբարակ համայնքներում ավարտվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի համայնքային փուլի մրցումները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Սևան համայնքում մրցաշարի համայնքային փուլի մեկնարկը տրվել է Դրախտիկ բնակավայրից: Մրցաշարն անցկացվել է երկու տարիքային խմբով՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-9-րդ դասարանի (1 տղա և 1 աղջիկ), 10-12-րդ դասարանի (2 տղա և 2 աղջիկ) և ֆիզկուլտուրայի 1-ական ուսուցիչ թիմային կազմով։ Մասնակիցները հաղթահարել են 25 կմ ճանապարհահատված և հասել  մինչև Ծովագյուղի խաչմերուկ: Հեծանվորդների անվտանգությունն ապահովել են  Գեղարքունիքի պարեկները:

7-9-րդ դասարանների մրցապայքարում (1 տղա և 1 աղջիկ) 1-ին տեղը զբաղեցրել է Սևանի Մ. Մաշտոցի անվան Հ․1 հիմնական դպրոցի թիմը: 2-րդ տեղը զբաղեցրել է Սևանի Հ․4 հիմնական դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Սևանի Յա․ Զարոբյանի անվան Հ․ 2 հիմնական դպրոցի թիմը:

10-12-րդ դասարանների մրցապայքարում (2 տղա և 2 աղջիկ) թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրել է  Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Ծաղկունքի Հովհ. Թումանյանի անվան բաց դպրոցի թիմը:

Ճամբարակ համայնքում մրցաշարը մեկնարկել է Շողակաթ բնակավայրից ու ավարտվել «Արևիկ» հանգստյան գոտու մոտ։

7-9-րդ դասարանների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Գետիկի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Դրախտիկի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Թթուջրի միջնակարգ դպրոցի թիմը։

10-12-րդ դասարանների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Դրախտիկի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Այգուտի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Դպրաբակի միջնակարգ դպրոցի թիմը։

Մարտունի համայնքում մրցումների մեկնարկը տրվել է Վաղաշեն գյուղի մոտից ու ավարտվել Կարճաղբյուր գյուղի տարածքում, 25 կիլոմետր երկարությամբ։

7-9-րդ դասարանների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Վերին Գետաշենի Հ․1 միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Վերին Գետաշենի Հ․2 դպրոցի թիմը։

10-12-րդ դասարանների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Վաղաշենի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Մարտունու ավագ դպրոցի թիմը։

Հաղթող թիմերը պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով։ 1-3-րդ տեղեր գրաված թիմերը մայիսի 27-ին  կմասնակցեն մրցաշարի մարզային փուլին։

Վարդենիս և Գավառ համայնքներում մրցաշարի համայնքային փուլերը կանցկացվեն համապատասխանաբար մայիսի 12-ին և 15-ին։

Հայերեն

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը