Սևան և Ճամբարակ համայնքներում ավարտվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի համայնքային փուլի մրցումները
3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան և Ճամբարակ համայնքներում ավարտվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի համայնքային փուլի մրցումները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Սևան համայնքում մրցաշարի համայնքային փուլի մեկնարկը տրվել է Դրախտիկ բնակավայրից: Մրցաշարն անցկացվել է երկու տարիքային խմբով՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-9-րդ դասարանի (1 տղա և 1 աղջիկ), 10-12-րդ դասարանի (2 տղա և 2 աղջիկ) և ֆիզկուլտուրայի 1-ական ուսուցիչ թիմային կազմով։ Մասնակիցները հաղթահարել են 25 կմ ճանապարհահատված և հասել մինչև Ծովագյուղի խաչմերուկ: Հեծանվորդների անվտանգությունն ապահովել են Գեղարքունիքի պարեկները:

7-9-րդ դասարանների մրցապայքարում (1 տղա և 1 աղջիկ) 1-ին տեղը զբաղեցրել է Սևանի Մ. Մաշտոցի անվան Հ․1 հիմնական դպրոցի թիմը: 2-րդ տեղը զբաղեցրել է Սևանի Հ․4 հիմնական դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Սևանի Յա․ Զարոբյանի անվան Հ․ 2 հիմնական դպրոցի թիմը:
10-12-րդ դասարանների մրցապայքարում (2 տղա և 2 աղջիկ) թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրել է Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Ծաղկունքի Հովհ. Թումանյանի անվան բաց դպրոցի թիմը:
Ճամբարակ համայնքում մրցաշարը մեկնարկել է Շողակաթ բնակավայրից ու ավարտվել «Արևիկ» հանգստյան գոտու մոտ։
7-9-րդ դասարանների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Գետիկի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Դրախտիկի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Թթուջրի միջնակարգ դպրոցի թիմը։
10-12-րդ դասարանների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Դրախտիկի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Այգուտի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Դպրաբակի միջնակարգ դպրոցի թիմը։
Մարտունի համայնքում մրցումների մեկնարկը տրվել է Վաղաշեն գյուղի մոտից ու ավարտվել Կարճաղբյուր գյուղի տարածքում, 25 կիլոմետր երկարությամբ։
7-9-րդ դասարանների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Վերին Գետաշենի Հ․1 միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Վերին Գետաշենի Հ․2 դպրոցի թիմը։
10-12-րդ դասարանների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Վաղաշենի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Մարտունու ավագ դպրոցի թիմը։
Հաղթող թիմերը պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով։ 1-3-րդ տեղեր գրաված թիմերը մայիսի 27-ին կմասնակցեն մրցաշարի մարզային փուլին։
Վարդենիս և Գավառ համայնքներում մրցաշարի համայնքային փուլերը կանցկացվեն համապատասխանաբար մայիսի 12-ին և 15-ին։