Մենք կառուցեցինք մեծ Եվրոպան, և Հայաստանը մեզ հետ անցել է հենց այս ճանապարհը. Մակրոն

2 րոպեի ընթերցում

Եվրոպան պետք է գոյություն ունենա պատմական ու աշխարհագրական, ոչ թե միայն ինստիտուցիոնալ շրջանակներում: Ու Հայաստանը հենց եվրոպական պատմություն ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով ԵՄ ինտեգրման ու մեծ Եվրոպայի մաս դառնալու Հայաստանի հեռանկարների մասին լրագրողի հարցին:

«Բնականաբար, ԵՄ-ն կարևոր դեր է խաղում, երբ խոսում ենք Եվրոպայի մասին՝ իր հզորությամբ, իր բարդությամբ, իր ինտեգրացիայի աստիճանով: Բայց դրանով ամեն ինչ չի սահմանափակվում: Եվրոպան նաև աշխարհագրություն է, պատմություն, քաղաքակրթություն: Կարող ենք արձանագրել, որ Հայաստանը հենց եվրոպական պատմություն ունի: Եվ եվրոպական քաղաքական համայնքը հենց այդ մեծ Եվրոպայի ճանաչումն է», - ասաց Ֆրանսիայի նախագահը:

Նրա խոսքով՝ էականն այստեղ ընդհանուր հիմքեր կառուցելն է: Մակրոնը համոզմունք հայտնեց, որ երբ խոսք է գնում պաշտպանության, անվտանգության, թրաֆիքինգի դեմ պայքարի, էներգետիկայի ու ժողովրդավարական տարածաշրջանների պաշտպանության մասին, հենց դրանում է եվրոպական համայնքի ամբողջ այդ իմաստը:

«Թե եվրոպական, թե հարավկովկասյան տարածաշրջանները նախկինում դարձել են կայսրությունների զոհ: ԵՄ կառուցմամբ Արևմտյան Եվրոպան կարծես իմունիտետ ձեռք բերեց այդ ամենի դեմ, իսկ 90-ականներից դրան միացան նաև Կենտրոնական Եվրոպայի երկրները: Ու այժմ սա ընդհանուր էմանսիպացիա է: Արդյո՞ք պետք է անպայման լինի ինտեգրում կամ ԵՄ ընդլայնում: Դա կախված է յուրաքանչյուր երկրի ընտրությունից: Սա շատ պահանջկոտ պրոցես է: Ես վստահ եմ, որ մենք չպետք է սպասենք դրան: Այսինքն, հենց այս պահից, հաշվի առնելով աշխարհում իրավիճակը, պետք է գործել: Եվ հենց այդպես էլ մենք արեցինք վերջին տարիներին: Մենք կառուցեցինք մեծ Եվրոպան, և Հայաստանը մեզ հետ անցել է հենց այս ճանապարհը: Եվրոպական ապագան Հայաստանի համար միակն է, որ կարող է երաշխավորել խաղաղություն և հավասարակշռություն: Եվրոպան դա ընդհանուր ծրագիր է», - եզրափակեց Մակրոնը:

 

Հայերեն English فارسی ქართული Русский

Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած ծառայողներին

Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին

Նուբարաշենում աղբակույտից դուրս բերված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում խնձորի բերքը կարող է այս տարի աճել 17,5%-ով. Moldpres