Հայաստան

Ազգային ժողովի Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

Ազգային ժողովի Հայաստան-Ֆինլանդիա, Նորվեգիա բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Գալստյանը, անդամներ Քնարիկ Հարությունյանը և Գարիկ Սարգսյանը խորհրդարանում հանդիպել են Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, Լիլիթ Գալստյանը հանդիպման ժամանակ խոսել է Հայաստանի ու Ֆինլանդիայի միջև հարաբերությունների աշխուժացման ու միջխորհրդարանական գործակցության զարգացման կարևորությունից` այդ հարցում ընդգծելով բարեկամական խմբերի դերակատարությունը։ Բարեկամական խմբի ղեկավարը նաև ընդգծել է մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման զգալի ներուժի առկայությունն ու այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը։

Կիրստի Նարինենը, կարևորելով նմանատիպ հանդիպումները, համակարծիք է եղել, որ մի շարք ոլորտներում կա չօգտագործված ներուժ։

Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Եվրոպական միություն ընդլայնվող հարաբերություններին։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում