Ֆինլանդիան դատապարտել է իր երկնքում ուկրաինական ԱԹՍ-ների հետ կապված միջադեպը

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի իշխանությունները դատապարտում են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ներթափանցումը Ֆինլանդիայի օդային տարածք և այդ միջադեպը համարում են անընդունելի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yle պարբերականը՝ վկայակոչելով Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հյակյանենին։

«Մենք դա թույլ չենք տա։ Նրանք պետք է իրենց գործողությունները պլանավորեն այնպես, որ ռուսական միջամտության հետևանքով շեղման վտանգը հասցվի նվազագույնի», - ասել է պաշտոնյան։

Մայիսի 3-ին երկու անօդաչու թռչող սարք է ներխուժել  Ֆինլանդիայի օդային տարածք: Նշվում է, որ այդ ժամանակ Ուկրաինան անօդաչուներով հարձակում էր իրականացնում Ռուսաստանի Պրիմորսկի նավթային նավահանգստի ուղղությամբ, որը գտնվում է ֆիննական սահմանից մոտ 50 կմ հեռավորության վրա։ Միջադեպից հետո տվյալ շրջանի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է։

Հայերեն

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը